Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թալիբներն ակնկալում են ստանալ Մոսկվայի աջակցությունը

Թալիբներն ակնկալում են ստանալ Մոսկվայի աջակցությունը
Աշխարհ
15:44, 24 сентябрь 2021
Մոսկվան և Քաբուլը քննարկում են «Թալիբան» շարժման պատվիրակության Ռուսաստան ժամանելու հնարավորությունը: Այս մասին РИА Новости-ին հայտնի է դարձել ՌԴ ԱԳՆ աղբյուրից:

РИА Новости-ի հետ զրույցում Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլահ Մուջահիդը հաստատել է, որ թալիբները հույս ունեն ստանալ այցի հրավերը: «Ռուսաստանի Դաշնությունը մեզ համար կարևոր հարևան է, և, տա Աստված, գա այն օրը, երբ Քաբուլի և Մոսկվայի սերտ հարաբերությունների ականատեսը կդառնանք»,- շեշտել է աֆղանստանցի պաշտոնյան:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կողմ է Աֆղանստանում իրավիճակի կարգավորմանը և հրատապ խնդիրների լուծման հարցում միջազգային ջանքերի համակարգմանը:

Զաբիուլլահ Մուջահիդը հայտնել է նաև, որ Աֆղանստանի նոր իշխանությունները Ռուսաստանին խնդրել են օգնել վերացնելու թմրամիջոցների ապօրինի շրջանառության բոլոր ուղիները: Նա հավաստիացրել է, որ թալիբները փորձում են դադարեցնել թմրամիջոցների մաքսանենգությունը երկրում և հույս ունեն այս հարցում ստանալ Մոսկվայի աջակցությունը:

Մեկ այլ տեղեկությամբ՝ Աֆղանստանի նոր կառավարությունը մտադիր է ԱՄՆ-ից փոխհատուցում պահանջել ռազմական արշավի ընթացքում ենթակառուցվածքների վրա հարձակումների հետևանքով քաղաքացիական զոհերի և հասցված վնասների համար:

Թարգմանությունը՝ 1lurer.am