Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն մերժել է Լեհաստանի՝ ամերիկյան բազայից Ուկրաինա ՄիԳ- 29 կործանիչներ ուղարկելու առաջարկը

ԱՄՆ-ն մերժել է Լեհաստանի՝ ամերիկյան բազայից Ուկրաինա ՄիԳ- 29 կործանիչներ ուղարկելու առաջարկը
Աշխարհ
14:01, 09 март 2022
ԱՄՆ-ն մերժել է Լեհաստանի առաջարկը՝ Գերմանիայում գտնվող Միացյալ Նահանգների ավիաբազայի միջոցով ՄԻԳ-29 կործանիչներն Ուկրաինա ուղարկելու վերաբերյալ, նշելով, որ դա լուրջ մտահոգություն է առաջացրել ՆԱՏՕ-ում, գրում է Al Jazeera-ն։

Լեհաստանի սխեման ենթադրում էր, որ ռուսական արտադրության ՄիԳ-29 կործանիչները մատակարարվելու են Գերմանիայի Ռամշտեյն քաղաքի ԱՄՆ բազա, իսկ այնտեղից տեղափոխվելու են Ուկրաինա։

Սակայն Պենտագոնի խոսնակ Ջոն Կիրբին ասել է, որ ինքնաթիռների թռիչքը ԱՄՆ-ՆԱՏՕ բազայի օդային տարածք, որը վիճարկում է ՌԴ-ն Ուկրաինայի հետ լուրջ մտահոգություններ է առաջացնում ամբողջ ՆԱՏՕ-ի համար»։

«Մենք կշարունակենք խորհրդակցել Լեհաստանի ու ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ այս հարցի և այլ բարդ լոգիստիկ մարտահրավերների վերաբերյալ, սակայն մենք Լեհաստանի առաջարկը հիմնավորված չենք համարում»,- ասել է Կիրբին։