Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեհաստանի օդուժին պատկանող օդանավը առևանգման ազդանշան է արձակել. լրատվամիջոցներ

Լեհաստանի օդուժին պատկանող օդանավը առևանգման ազդանշան է արձակել. լրատվամիջոցներ
Հասարակություն
15:35, 20 май 2021
Լեհաստանի ռազմաօդային ուժերին պատկանող Boeing 737-86 X օդանավն առևանգման ազդանշան է տվել: Այս մասին տեղեկացնում է OpenSky Alerts-ը՝ փոխանցում է РИА Новости-ն:

Օդաչուն թռիչքների կառավարման կենտրոնին ուղարկել է 7500 ծածկագիրը, որը նշանակում է, որ «օդանավն առևանգված է»:

Օդանավը թռիչք է իրականացրել Լեհաստանի օդային տարածքով՝ Չեխիայի սահմանից քիչ հեռու: Ենթադրվում է, որ օդանավում են գտնվում Լեհաստանի ռազմական հրամանատարության ներկայացուցիչները:

Պաշտոնական հաստատում դեռևս չի եղել: