Քաղաքացիակենտրոն
լրատվություն

AstraZeneca պատվաստանյութը անվանափոխվել է

AstraZeneca պատվաստանյութը անվանափոխվել է
Աշխարհ
18:39, 30 март 2021
AstraZeneca անգլո-շվեդական ընկերության կողմից արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութը անվանափոխվել է։ Այժմ այն կոչվում է Vaxzevria։ Այս մասին հայտնում է Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը՝ EMA-ն։ Անվանափոխությունը իրականացվել է այդ պատվաստանյութով պատվաստված մարդկանց մոտ ի հայտ եկած վտանգավոր բարդությունների ֆոնին։ Անվանափոխությունը կբերի, ըստ շվեդական պատկան մարմինների հավաստիացման, միայն արտաքին տեսքի եւ փաթեթավորման փոփոխություն եւ ոչ ավելին։