Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը պաշտոնից հեռացրել է Սևծովյան նավատորմի հրամանատարին

Պուտինը պաշտոնից հեռացրել է Սևծովյան նավատորմի հրամանատարին
Աշխարհ
12:54, 12 август 2022
Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի հրամանատար Իգոր Օսիպովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով հեռացվել է պաշտոնից։ Այս մասին գրում են ռուսական Telegram-ալիքները։

Տեղեկատվության համաձայն՝ ՌԴ Սևծովյան նավատորմի նոր հրամանատարը կլինի փոխծովակալ Վիկտոր Սոկոլովը։

Բաց տվյալներից հայտնի է, որ Սոկոլովը 59 տարեկան է։ Նա 2013 թվականից եղել է Հյուսիսային նավատորմի հրամանատարի տեղակալը:  

Նշվում է, որ այս նշանակումը կարող է կապված լինել կորուստների հետ, որ կրել է Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմը ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր: