Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԳԱՏԷ-ն ակնկալում է մշտական առաքելություն կազմակերպել Զապորոժիեի ԱԷԿ-ում

ՄԱԳԱՏԷ-ն ակնկալում է մշտական առաքելություն կազմակերպել Զապորոժիեի ԱԷԿ-ում
Աշխարհ
12:02, 31 август 2022
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ակնկալում է մշտական առաքելություն կազմակերպել Զապորոժիեի ԱԷԿ-ում։

Այս մասին չորեքշաբթի հայտարարել է կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսսին, որի խոսքերը մեջբերում է Reuters-ը։ 

«Սա ամենակարևոր բաներից մեկն է, որ ես ուզում եմ անել, և ես դա կանեմ»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը առաքելության՝ կայան մեկնելուց առաջ։ Նա նշել է, որ առաքելությունը «վերջապես մեկնում է վեց ամսվա լարված ջանքերից հետո» և նախատեսում է կայանում անցկացնել «մի քանի օր»: 

«Մեր առջև շատ կարևոր խնդիր է ծառացած՝ գնահատել այնտեղ իրական իրավիճակը և օգնել կայունացնել այն: <...> Մենք գնում ենք դեպի պատերազմական գործողությունների գոտի, դեպի օկուպացված տարածքներ, ինչը հստակ երաշխիքներ է պահանջում ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունից, այլև Ուկրաինայից: Մեզ հաջողվել է դրանք ստանալ»,- հավելել է Գրոսսին։

 Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության ավտոշարասյունը չորեքշաբթի առավոտյան դուրս է եկել Կիևից և շարժվել դեպի Էներգոդար՝ Զապորոժիեի ԱԷԿ: