Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինական բանակը հարավում ոչնչացրել է 26 ռուսական դրոններ

Ուկրաինական բանակը հարավում ոչնչացրել է 26 ռուսական դրոններ
Աշխարհ
11:46, 17 октябрь 2022
Ուկրաինական բանակը գիշերը հարավում ոչնչացրել է 26 ռուսական դրոններ: Այս մասին այսօր ազգային հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի օդային զորքերի խոսնակ Յուրի Իգնատը։ Խոսքը իրանական Shahed-136 (ռուսական բանակի կողմից գնելուց հետո դրանք վերանվանվել են «Գեռան») դրոնների մասին է։

Իգնատի խոսքով՝ այս ամենը տեղի է ունեցել «Հարավ» օդային հրամանատարության պատասխանատվության գոտում»՝ առանց հստակեցնելու տարածաշրջանները։

 Այսօր ավելի վաղ ուկրաինական մի քանի Telegram-ալիքներ հայտնել էին, որ ռուսական զորքերը դրոնների օգնությամբ գրոհել են Զապորոժիեի և Օդեսայի մարզերը։

Այս գրոհի հետևանքների, ինչպես նաև այսօր վաղ առավոտյան դրոններով Կիևը գրոհելու հետևանքների մասին ստույգ տվյալներ առայժմ չկան։