Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուկաշենկոյի Mercedes-ը փչացել է և նա «ոտքով» է հասել ԵԱՏՄ գագաթնաժողովին․ տեսանյութ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ղրղզ գործընկեր Սադիր Ժապարովին դժգոհել է արևմտյան ավտոարդյունաբերությունից․ նրա «Մերսեդեսը» չի աշխատել, և նա ստիպված է եղել ոտքով գալ ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Բելառուսի ղեկավարի ժամանման տեսանյութը հրապարակել է Sputnik Ղրղզստան Telegram ալիքը։

«Չե՞մ ուշացել, «Մերսեդեսը» վատ է աշխատում, ես ոտքով եմ եկել»,- ասել է Բելառուսի նախագահը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին ժամանել է ռուսական «Աուրուս» մեքենայով, որը նա օգտագործում է արդեն մի քանի տարի։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Բիշքեկում նեղ և ընդլայնված կազմով անցկացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏՀԽ) նիստը։ Դրան մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները, Հայաստանի վարչապետը։ Դիտորդ պետություններից ներկա է Ուզբեկստանի վարչապետը, Կուբայի նախագահը տեսաուղերձով հանդես կգա։