Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը թուրքական բիզնեսին սպառնում է արգելել արտարժույթով գործառնությունները՝ ՌԴ-ի հետ առևտրի պատճառով

ԱՄՆ-ը թուրքական բիզնեսին սպառնում է արգելել արտարժույթով գործառնությունները՝ ՌԴ-ի հետ առևտրի պատճառով
Տարածաշրջան
12:06, 28 февраль 2024
Թուրքական ֆինանսական հաստատությունները ներկայումս հրաժարվում են Ռուսաստանի հետ առևտրային գործարքներ իրականացնելուց՝ ԱՄՆ իշխանությունների ճնշման ներքո. բացառություն են կազմում սննդամթերքի հետ կապված գործարքները։ Այս մասին գրում է Aydınlık թերթը՝ վկայակոչելով արտահանողներից ստացված տվյալները։

Պարբերականի տեղեկություններով՝ Անկարայում և Ստամբուլում ամերիկացի դիվանագետներն այցելել են տեղական ընկերություններ և բանկեր՝ նրանց զգուշացնելով Ռուսաստանի հետ առևտրի հետևանքների մասին։ 

Aydınlık-ը նաև նշում է, որ ամերիկացի պաշտոնյաները սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հետ բիզնես վարող թուրքական ձեռնարկությունների դեմ։ 

«Aydınlık-ի հետ կապ հաստատած գործարարները հայտնել են, որ Ռուսաստանից ստացված արտարժույթը կալանվել է բանկերում, և բացի սննդամթերքից՝ այլ ապրանքների համար վճարումները դադարեցվել են: Սպառնում են բանկերի միջոցով սվոպների դադարեցմամբ: Այլ խոսքով՝ եթե թուրքական ընկերությունը շարունակի բիզնես վարել Ռուսաստանի հետ՝ գնելով և վաճառելով ապրանքներ և ծառայություններ, նրա բանկային հաշիվների միջոցով սվոպներ իրականացնելու հնարավորությունը կարգելվի»,- գրում է պարբերականը։