Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարածաշրջանում խաղաղությանն այլընտրանք չկա. Վրաստանի ԱԳ փոխնախարար

Տարածաշրջանում խաղաղությանն այլընտրանք չկա. Վրաստանի ԱԳ փոխնախարար
Տարածաշրջան
14:21, 01 март 2024
Վրաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի զարգացմամբ և իր հարևաններին, որոնց վստահում է, առաջարկում է բանակցությունների իր հարթակը։ Այս մասին Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։ 

Նրա խոսքով՝ Թբիլիսիի համար կարևոր է տարածաշրջանում խաղաղությունը, և վրացական կողմը հույս ունի, որ Երևանն ու Բաքուն համաձայնության կգան, որից կշահեն երկու կողմերն էլ։

Դարսալիան նշել է, որ Վրաստանը տեսնում, հասկանում և հաշվի է առնում որոշակի դժվարությունները, որոնք գոյություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցություններում։ Այդ նպատակով Թբիլիսին ավելի վաղ հանդես էր եկել խաղաղ բարիդրացիության նախաձեռնությամբ և աջակցություն առաջարկել երկու երկրներին բանակցություններ վարելու հարցում։
«Մեզ համար ակնհայտ է, որ պետք է պահպանել համագործակցությունը (նկատի ունի Հարավային Կովկասի երեք երկրներին)՝ կողմնակի խաղացողներին մեր ասպարեզ թույլ տալու փոխարեն»,- ասել է Դարսալիան։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, այդ իսկ պատճառով Թբիլիսին աջակցում է բանակցություններին և Հարավային Կովկասում կայունության հաստատմանը։