Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքուն արձագանքել է Ֆրանսիայի՝Ադրբեջանում իր դեսպանին հետ կանչելու որոշմանը

Բաքուն արձագանքել է Ֆրանսիայի՝Ադրբեջանում իր դեսպանին հետ կանչելու որոշմանը
Տարածաշրջան
13:03, 17 апрель 2024
Բաքուն արձագանքել է Ֆրանսիայի՝Ադրբեջանում իր դեսպանին հետ կանչելու որոշմանը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մասնավորապես ասել է, որ թեև ֆրանսիական կողմը մեղադրում է Ադրբեջանին միակողմանի գործողությունների մեջ, սակայն Ադրբեջանի քայլերն ու Ֆրանսիային ուղղված պաշտոնական հայտարարությունները պարզապես պատասխան էին «Փարիզի ապակառուցողական գործունեությանը»։

Հաջիզադեի խոսքով՝ Ֆրանսիայի գործողությունները վերջին երեքուկես տարիների ընթացքում «կասկածի տակ են դրել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և նպաստել իրավիճակի սրմանը». «Ֆրանսիայի նախաձեռնությունները Ադրբեջանի դեմ, որոնք արտացոլված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրամիության, Ֆրանկոֆոնիայի և այլ միջազգային հարթակներիփաստաթղթերում և բանաձևերում, ցույց են տալիս, որ չեզոք միջնորդի դերում այս երկրի հավակնությունները միանգամայն անհիմն են»:

Հաջիզադեն նշել է, որ Բաքվին հասցեագրված մեղադրանքները միակողմանի գործողությունների մեջ «հիմնավոր չեն»: 

«Միանգամայն պարզ է, որ Ֆրանսիայի գործողությունները, որը լայնորեն զինում է Հայաստանին և նպաստում տարածաշրջանում ռազմատենչությանը, չեն ծառայում խաղաղությանը։ Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է Ֆրանսիային, որ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելը որևէ արդյունքի չի բերի, և ևս մեկ անգամ հայտարարում է, որ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու իր ազգային շահերը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։
 
Հիշեցնենք. Ֆրանսիայի ԱԳՆ-ն երեկ հայտարարել էր, որ Ֆրանսիան որոշել էհետ կանչել Ադրբեջանում իրդեսպանին խորհրդակցություններիհամար՝ Ադրբեջանի կողմից 2 երկրների հարաբերություններինվնասող միակողմանիգործողությունների համար։

Ֆրանսիան նաև վերահաստատել է իրաջակցությունը Ադրբեջանի և ՀՀ-ի միջևհարաբերությունների կարգավորմանը։