Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թբիլիսիում կրկին ցույցեր են

Թբիլիսիում կրկին ցույցեր են
Տարածաշրջան
14:05, 12 ноябрь 2021
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կողմնակիցների հետ այսօր էլ շարունակել են տարբեր վայրերում հանրահավաքներ անցկացնել։ Պահանջը մեկն է՝ Վրաստանի երրորդ նախագահ, կալանավորված ու հացադուլի մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել բազմաֆունկցիոնալ կլինիկա և պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Ինչպես պարզաբանել է ցուցարարներից Իրակլի Ղլոնտին, սա իրենց հայտարարած քաղաքական գործունեության մի մասն է, որը չի ավարտվի, քանի դեռ իրենց նպատակին չեն հասել։

«Մենք Ձեզ ասել էինք, որ սա շարունակական բնույթ է կրելու, և տեսնում եք, որ մենք ամեն օր քաղաքական ակտիվություն ունենք և այդ ակտիվությանը օրեցօր ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են միանում» — ասել է ակցիայի մասնակիցը։