Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք
Տարածաշրջան
16:02, 20 март 2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 23 169 թեստ, այստեղից 13 915-ը՝ հակագենի արագ թեստով և 9 254-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 1,82%, վերջին 14 օրը – 1,52%, վերջին 7 օրը – 1,49%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 277 218 դեպք: Ապաքինվել է ևս 158 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 269 784:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 691 անձ:
Կարանտինային գոտիներում ունենք 235 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 423»,- նշված է տեղեկության մեջ: