Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահները խոստացել են հետ վերադարձնել Գավրուշի 13 մայր կովերը

Ռուս խաղաղապահները խոստացել են հետ վերադարձնել Գավրուշի 13 մայր կովերը
Տարածաշրջան
16:04, 30 март 2021
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ համայնքից ադրբեջանցիները գողացել են  13  մայր կովեր եւ տարել  ադրբեջանական Սեյթազ գյուղ։ 

Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ անձամբ խոսել է կովերի տիրոջ, այնուհետեւ սահմանապահ զորքերի  եւ ռուս խաղաղապահների հետ։ «Ռուս խաղաղապահները խոստացել են, որ անպայման անասունները պիտի հետ վերադարձվեն, այլապես ադրբեջանցիների համար շատ վատ կլինի։ Ադրբեջանցիներն էլ խոսք են տվել, որ հետ են վերադարձնելու», - ասաց Ավանեսյանը։
 
Գեղամ Ադյան