Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաշկորտոստանում զանգվածային բողոքի ակցիա է անցկացվել․ ոստիկանները մահակներ և արցունքաբեր գազ են կիրառել

Բաշկորտոստանում զանգվածային բողոքի ակցիա է անցկացվել․ ոստիկանները մահակներ և արցունքաբեր գազ են կիրառել
Ռուսաստան
15:45, 17 январь 2024
ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության Բայմակ քաղաքի դատարանի շենքի մոտ մի քանի հազար մարդ բողոքի ցույց է անցկացրել։ Այսօր դատարանն ակտիվիստ Ֆաիլ Ալսինովին դատապարտել է չորս տարվա ազատազրկման՝ ազգամիջյան ատելություն սերմանելու գործով։ Ալսինովը չի ընդունում մեղքը և մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը, գրում է Meduza-ն։

Ըստ Rusnews-ի՝ դատարանի շենքի մոտ մի քանի հազար մարդ է հավաքվել։ Ականատեսները պատմել են, որ ամբոխը մի քանի անգամ ավելին է եղել, քան հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, երբ Ալսինովին աջակցելու համար շուրջ հազար մարդ էր հավաքվել դատարանի մոտ։ Դատավճի հրապարակումից առաջ ոստիկանները փակել են Բայմակում ճանապարհն ու ավտոմեքենաներին թույլ չեն տվել անցնել։ Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ազատությո՛ւն» և պահանջել Բաշկորտոստանի ղեկավար Ռադիյ Խաբիրովի հրաժարականը։ Դատավճռի հրապարակումից հետո դատարանի մոտ ձերբակալություններ են սկսել։

Լրագրողները դեպքի վայրից հայտնում են, որ առաջին ցուցարարները բերման են ենթարկվել այն բանից հետո, երբ նրանց հաջողվել է հետ մղել ՕՄՕՆ-ի ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դատարանի շենքի մոտ մի քանի մետր հեռավորության վրա։ Մի քանի ձերբակալվածներ գետնին են տապալվել։ Հաղորդվում է, որ ոստիկանները մահակներով ծեծի են ենթարկել ցուցարարներին, ի պատասխան՝ վերջինները նետել են ձյան կտորներ, ինչպես նաև ձեռնոցներ և գլխարկներ։

Մանրամասները` Factor.am-ում