Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան փետրվարի 12-ին սպասում է Պուտինի հնարավոր այցին

Թուրքիան փետրվարի 12-ին սպասում է Պուտինի հնարավոր այցին
Ռուսաստան
20:50, 20 январь 2024
Թուրքիայի իշխանությունները ակնկալում են, որ փետրվարի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է այցելել հանրապետություն, իսկ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ հունվարի 24-ին։ 

Այս մասին գրում են թուքական լրատվականները, որոնք Պուտինի հնարավոր այցի հետ կապված հավելյալ մանրամասներ չեն հայտնում: 

Հունվարի 19-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Պուտինի՝ Թուրքիա և ԿԺԴՀ այցերի ստույգ ժամկետները դեռ որոշված չեն և համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով։