Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոչին և Կապանը կարող են դառնալ եղբայր քաղաքներ. Զախարովա

Սոչին և Կապանը կարող են դառնալ եղբայր քաղաքներ. Զախարովա
Ռուսաստան
16:30, 06 март 2024
Աշխատանքներ են տարվում Սոչիի և հայկական Կապանի միջև եղբայրական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Սոչիի քաղաքային վարչակազմը կառուցողական փոխգործակցություն է կառուցում Մաքսային միության երկրների քաղաքապետարանների հետ, պահպանում է շփումների բարձր դինամիկա Աբխազիայի և Չինաստանի գործընկերների հետ։ 
«2023 թվականի սեպտեմբերին Մինսկում պայմանագիր է ստորագրվել Սոչիի և Մինսկի միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Քննարկվում է Վարադերո (Կուբա), Կապան (Հայաստան) և Ակապուլկո (Մեքսիկա) քաղաքների հետ եղբայրական հարաբերություններ հաստատելու հարցը»,- ասել է Զախարովան: