Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Թող հեքիաթներ չպատմեն. Ռուսաստանը փետրվարի 15-ից իմացել է «Կրոկուս»-ի ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով

«Թող հեքիաթներ չպատմեն. Ռուսաստանը փետրվարի 15-ից իմացել է «Կրոկուս»-ի ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ռուսաստան
14:15, 28 март 2024
Ռուսական հատուկ ծառայությունները նախապես գիտեին Crocus City Hall համերգասրահում նախապատրաստվող ահաբեկչության մասին, պնդում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզության վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։

 «Առնվազն 2024 թվականի փետրվարի 15-ին Ռուսաստանը գիտեր նախապատրաստության մասին։ Ես ձեզ ավելին ասեմ. այս տեղեկատվությունը անցել է Սիրիայում խմբավորման հետախուզական վարչության միջով: Ահա այնտեղից էլ այն փոխանցվել է Մոսկվա։ Եվ թող հեքիաթներ չպատմեն, որ տարօրինակ կերպով այդ ամենը նյութականացել է ոչ մի տեղից»,- ասել է Բուդանովը՝ ելույթ ունենալով Ռազմավարական հաղորդակցությունների հարցերով երրորդ միջազգային ֆորումում:  

Հետախուզության գլխավոր վարչության ղեկավարի խոսքով՝ Կրեմլը գիտեր, թե որտեղից և որ երկու երկրների միջոցով են զինյալները ժամանելու Ռուսաստան։ «Ինչու են նրանք թույլ տվել, որ դա տեղի ունենա. կան մի քանի տարբերակներ: Առաջինը՝ դա, իրենց սովորության համաձայն, պայքար է «աշտարակների» միջև՝ մի քանի պաշտոնյաների այժմ հեռացնելու համար։ Մեկ այլ տարբերակ է այն, որ նրանք իրականում թերագնահատել են տեղի ունենալիքի մասշտաբները: Կարծում էին, որ դա ավելի տեղային կլինի, և ուզում էին ամեն ինչում մեղադրել Ուկրաինային»,- ասել է Բուդանովը։

 Խոսելով «ուկրաինական հետքի» մասին, որը Կրեմլը փնտրում է ահաբեկչության մեջ, ռազմական հետախուզության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի իշխանություններն արդեն երեք անգամ փոխել են «Կրոկուս»-ում տեղի ունեցածի վարկածները։

«Ի հայտ են եկել Պատրուշևի և Բորտնիկովի բացատրությունները, ովքեր անձամբ ինձ են մեղադրել, և որ այս ամենն ընդհանրապես Ուկրաինան է արել։ Սա անհեթեթություն է: Ի դեպ, եթե մենք անդրադարձանք այս ցավոտ հարցին. թեև նա թշնամի է, ես սկզբունքորեն հավանություն չեմ տալիս քաղաքացիական մարդկանց դեմ ահաբեկչական գործողություններին»,- հայտարարել է Բուդանովը։