Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանը դարձնել «իզգոյ երկիր». Լավրով

Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանը դարձնել «իզգոյ երկիր». Լավրով
Ռուսաստան
15:51, 15 февраль 2023
Միացյալ Նահանգները և նրա սատելիտները Ռուսաստանի դեմ մղում են համատարած հիբրիդային պատերազմ, որպեսզի նրան շրջապատեն «սանիտարական կորդոնով» և դարձնեն «իզգոյ երկիր»: Այս մասին Պետդումայում կառավարության ժամին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

 «Այսօր ԱՄՆ-ը և նրա սատելիտները մեր դեմ իրականացնում են համատարած հիբրիդային պատերազմ, որը նախապատրաստվել է երկար տարիներ, օգտագործելով ուկրաինացի ազգայնական արմատականներին որպես խոյ», - ասել է նա: 

Լավրովը նշել է, որ «Արևմուտքը չի թաքցնում իր նպատակները». «Դա ոչ միայն Ռուսաստանին մարտի դաշտում պարտության հասցնելն է, ռուսական տնտեսության ոչնչացումը, այլ նաև մեզ շրջապատելը «սանիտարական կորդոնով», մեզ վերածելը իզգոյ երկրի նման մի բան»:  

«Գործիքների հավաքածուն լայն է,- շարունակել է ՌԴ ԱԳ նախարարը։- Նեոնացիստներին ուղղակի ռազմական աջակցությունից, որի մասին երեկ բառացիորեն կոչ արեց ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը՝ հայտարարելով Ուկրաինայի Զինված ուժերին բարձր ճշգրտության զենքերով ապահովելու և անձնակազմի նախապատրաստման անհրաժեշտությունը, որպեսզի ապահովեն կիևյան ռեժիմի նոր հակահարձակումների գործողությունների հաջողությունը»: