Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնել Էմանուել Մակրոնին

Առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնել Էմանուել Մակրոնին
---
19:33, 04 август 2021
ՀՀ առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կորոնավիրուսի դեմ 200 հազար դեղաչափ պատվաստանյութ Հայաստան ուղարկելու համար: 

«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին COVID-19 գլոբալ համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու համար: Համավարակի հերթական ալիքին դիմակայելու նպատակով զանգվածային պատվաստումները կարևոր դեր ունեն մեր երկրի օրակարգում և առհասարակ` աշխարհում: 200 հազար դեղաչափ պատվաստանյութ Հայաստանին նվիրաբերելու Ֆրանսիայի կառավարության որոշումը վերստին վկայում է հայ-ֆրանսիական ամուր հարաբերությունների և այդ գործընթացում դեսպանների ներդրած ավանդի մասին: Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակը»,- ասված է ՀՀ ԱՆ-ի տարածած հաղորդագրությունո