Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անահիտ Ավանեսյանն ու ՀՀ-ում Իսլանդիայի դեսպանը նդրադարձել են COVID-19-ի իրավիճակին, պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացին

Անահիտ Ավանեսյանն ու ՀՀ-ում Իսլանդիայի դեսպանը նդրադարձել են COVID-19-ի իրավիճակին, պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացին
---
14:51, 27 март 2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իսլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերգլինդ Ասգեյրսդոտիրին. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից:
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել Արցախյան պատերազմի ժամանակ առողջապահական համակարգին ցուցաբերված աջակցության համար և քննարկել համագործակցության ու փորձի փոխանակման հնարավոր ոլորտները:

Կողմերը կարևորել են հոգեկան առողջության և վերականգնողական ծառայությունների բարելավմանն ու ուժեղացմանը, համընդհանուր առողջապահական ծածկույթի, իրավասության և որակի կառավարմանն ուղղված աշխատանքները: 

Նշենք, որ պատերազմի ընթացքում Իսլանդիայից երկու անգամ Հայաստան այցելած բժիշկները հայ մասնագետների հետ համատեղ վիրահատություններ են կատարել: Փորձագետները նաև մաշկի փոխպատվաստումների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ են անցկացրել մեր բժիշկների համար: 

Հանդիպման վերջում կողմերն անդրադարձել են Հայաստանում և Իսլանդիայում COVID-19-ի իրավիճակին, պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացին: Նախարարը հույս է հայտնել, որ աշխարհը կշարունակի միասնական պայքար մղել համավարակը հաղթահարելու համար: