Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021 թ. ինը ամիսներին հավաքագրվել է 1 տրիլիոն 137 մլրդ դրամ. սա վկայում է տնտեսական որոշակի ակտիվության մասին. ՊԵԿ նախագահ

«2021 թ. ինը ամիսներին հավաքագրվել է 1 տրիլիոն 137 մլրդ դրամ պետբյուջեի եկամուտներ, և եթե համեմատելու լինենք 2019թ. հունվար-սեպտեմբերի ամիսների հետ, ապա հավաքագրված ավելի գումարը կազմում է 58.1 մլրդ, կամ աճը կազմում է 5.4 տոկոս»,- այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և հավելեց, որ սա ռեկորդ է: 

Լրագրողի հարցին, թե այդ հավաքագրումը արդյոք կապված չէ՞ գնաճի հետ, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Բոլոր ցուցանիշներով կա աճ, այսինքն՝ մեկ աճ չէ, որ նպաստել է ընդհանուր թվի ձևավորմանը: Եվ ես երկու այլ կարոևր ցուցանիշ հրապարակեցի. հաշվարկային փաստաթղթեր քանակն աճել են թե գումարային, թե ընդհանրապես գործարքների քանակով: Այսինքն՝ ես սա ավելի կապում եմ տնտեսական որոշակի ակտիվության հետ, որը վերականգնվում է և 2019թ. ցուցանիշներից անցնում է»:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ գնաճը իհարկե որոշակի ազդեցություն ունի, ինչը, սակայն, չի կարելի գերագնահատել: