Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակոբ Սիմիդյանը խորհրդակցություն է անցկացրել «Սևան» ազգային պարկում

Հակոբ Սիմիդյանը խորհրդակցություն է անցկացրել «Սևան» ազգային պարկում
Տնտեսություն
13:48, 25 декабрь 2021
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում խիստ վերահսկողության միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին հետևելու նպատակով շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը «Սևան» ազգային պարկում է. տեղեկացնում են ՇՄՆ-ից:
 
Նախարար Սիմիդյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կարճ խորհրդակցություն են անցկացրել «Սևան» ազգային պարկի ղեկավար կազմի և վերահսկողության միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
 
Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է ծրագրի բոլոր կետերի համակարգված և փոխկապակցված իրականացումը:
 
«Ուրախությամբ կարող ենք փաստել, որ մեր քաղաքացիները բավականին ըմբռնումով են մոտենում վերահսկողության միջոցառումներին, դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Կառավարությունն այս տարի ընդառաջել և երկարաձգել էր արդյունագործական ձկնորսության որսաշրջանը»,- նշել է նախարարը:
 
Նախարարի այցը շարունակվում է: