Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս տարվա համար տնտեսական աճը կանխատեսում ենք 12,9 տոկոս, կառավարության գործընկերներն ավելի ցածր են կանխատեսել՝ 11 տոկոս. Մարտին Գալստյան

Այս տարվա համար տնտեսական աճը կանխատեսում ենք 12,9 տոկոս, կառավարության գործընկերներն ավելի ցածր են կանխատեսել՝ 11 տոկոս. Մարտին Գալստյան
Տնտեսություն
17:23, 01 ноябрь 2022
Կառավարության մեր գործընկերների՝ տնտեսական աճի կանխատեսումն ավելի ցածր է, քան մերը։ Մենք այս տարվա համար տնտեսական աճը կանխատեսում ենք 12,9 տոկոս, մինչդեռ կառավարության գործընկերների կանխատեսմամբ՝ 11 տոկոսը չէր գերազանցում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ասուլիսի ժամանակ։

«Այս տարվա 13 տոկոս տնտեսական աճի վրա մենք հաջորդ տարի ունենալու ենք 4,4 տոկոս տնտեսական աճ, որը բավական լավ ցուցանիշ է»,- հավելեց նա։  

Մարտին Գալստյանը նաև նշեց, որ Հայաստան եկող տրանսֆերտները՝ դրամական փոխանցումները, աճել են 50 տոկոսով։