Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ուկրաինահայ գործարարների պատվիրակությանը

Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ուկրաինահայ գործարարների պատվիրակությանը
Տնտեսություն
17:55, 19 ноябрь 2022


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ուկրաինահայ մի խումբ գործարարների: Հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։
 
Ողջունելով պատվիրակության այցը ԲՏԱ նախարարություն՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, առաջնահերթ նպատակները, իրականացվող և նախանշված ծրագրերը: Նախարարը մասնավորապես անդրադարձել է տեխնոլոգիական կրթության, ստարտափ էկոհամակարգի, թվայնացման, վենչուրային ֆոնդի, տիեզերական տեխնոլոգիաների ոլորտի, տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
 

 
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար, նշել, որ Ուկրաինայի  հայությունը հայրենիքի կողքին է, և պատրաստակամություն են հայտնել իրենց հնարավորությունների շրջանակներում նպաստելու երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացմանը:
 

 
Նախարար Ռոբերտ Խաչատրյանն իր հերթին հույս է հայտնել, որ ճանաչողական այս հանդիպումը շուտով կվերածվի գործնական ծրագրերի: