Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տնտեսական սերտ կապերը Հայաստանի հաջողության բանալին են․ ԱՄՆ դիվանագետները` Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցության մասին

Տնտեսական սերտ կապերը Հայաստանի հաջողության բանալին են․ ԱՄՆ դիվանագետները` Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցության մասին
Տնտեսություն
21:11, 10 апрель 2023
«Անցյալ շաբաթ հանդիպում և զրույց եմ ունեցել Հայաստանի մի շարք գործարարների հետ։ Մեր երկու երկրների միջև առևտրային կապերի ուժեղացումն իմ առաջնահերթություններից է»,- թվիթերի իր էջում գրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստին Քվինը։
 
Դեսպանի գրառմամբ կիսվել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆֆերնը՝ գրելով․ «Տնտեսական սերտ կապերը Հայաստանի հաջողության բանալին են։ Շնորհակալություն»։

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օրեր առաջ տեղեկացրել էր, որ ընդունել էԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը: 

Նախարարը նշել էր, որ հյուրերի հետ քննարկել են տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանն ու դիվերսիֆիկացմանը, ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանմանը, Հայաստանում վճարային PayPal ծառայությունների հասանելիության ապահովման հնարավորությանը, կանաչ էներգետիկայի զարգացմանն առնչվող հարցեր։


Անահիտ Խաչատրյան