Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չնայած Մխիթար Զաքարյանին ծանուցվել է նիստի մասին, նա չի ներկայացել․ ԿԸՀ

Չնայած Մխիթար Զաքարյանին ծանուցվել է նիստի մասին, նա չի ներկայացել․ ԿԸՀ
Իրավունք
11:57, 11 июль 2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել միջնորդությունը՝ տալ համաձայնություն ՀՀ  Ազգային Ժողովի 2012 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

ԿԸՀ որոշման մեջ նաև ասվում է, որ հուլիսի 10-ին ստացել էր Մխիթար Զաքարյանի դիմումը՝ հուլիսի 10-ի նիստը հետաձգելու մասին։ ԿԸՀ-ն բավարարել է դիմումը՝ նիստը տեղափոխելով 2021 թ․ հուլիսի 11-ին։
Նշվում է, որ չնայած Մխիթար Զաքարյանին ծանուցվել է նիստի մասին, նա չի ներկայացել։