Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրիի նախկին համայնքապետը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին

Մեղրիի նախկին համայնքապետը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին
Իրավունք
12:35, 14 июль 2021
Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է հուլիսի 13-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանին:

Նա 2 հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ-ի հուլիսի 11-ի 186-Ա եւ 187-Ա որոշումները:

Տվյալ որոշումներից մեկով ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, իսկ մյուսով՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուն: