Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկրորդ հայցը ընդդեմ Էդգար Ղազարյանի. Դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախագահի հայցապահանջը

Երկրորդ հայցը ընդդեմ Էդգար Ղազարյանի. Դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախագահի հայցապահանջը
Իրավունք
19:14, 24 январь 2024
ՀՀ Քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի քաղհայցն ընդդեմ  Էդգար Ղազարյանի։ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին դեսպան  էդգար Ղազարյանից Ալեն Սիմոնյանը  պահանջում է հերքել  զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, վիրավորանքի համար ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել։ Հայցադիմումը Արարատի և Վայոց ձորի մարզերի դատարանն ստացել էր 2023 թ. դեկտեմբերի 29-ին, դատարանի աշխատակազմին է հանձնվել 05.01.2024թ.-ին, վարույթ է ընդունել հունվարի 16-ին։ «Դատալեքս» հարթակում դատական նիստի օրվա մասին առայժմ նշում չկա։ 

Հիշեցնենք, որ դատական հայցի առիթը նորաթուխ STAND UP-եր Էդգար Ղազարյանի կողմից Ալեն Սիմոնյանի մասին արված «բացահայտումներն են»՝ վերջինիս մասնավորապես  «կոռուպցիոներ» լինելու մասին։ 

Նշենք, որ Ալեն Սիմոնյանը ավելի վաղ մեկ այլ քաղհայց էր ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ՝  զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին։ Հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2023թ․հոկտեմբերի 2-ին։ Դեկտեմբերի 13-ին կայացել է նախնական  դատական նիստ, երեկ՝  հունվարի   23-ին, նույնպես նախնական դատական նիստ էր   նշանակվել։