Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2020թ․ նոյեմբերի 10-ի գիշերը տեղի ունեցած անկարգությունների գործով վկա օպերլիազորը հաստատեց նախաքննական ցուցմունքները

2020թ․ նոյեմբերի 10-ի գիշերը տեղի ունեցած անկարգությունների գործով վկա օպերլիազորը հաստատեց նախաքննական ցուցմունքները
Իրավունք
13:30, 19 октябрь 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարաբի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է 2020թ․ նոյեմբերի 10-ի գիշերը տեղի ունեցած անկարգությունների գործով դատական նիստը։

Այս պահին հարցաքննվում է գործով վկա օպերլիազոր Վարդան Ապրեսյանը, որը նոյեմբերի 10-ի միջադեպի տեսանյութերում ճանաչել է իր տարածքի բնակիչներին։

Վկան պատմեց, որ նրանցիցի երկուսը սենյակներում դարակներն են բացել և ինչ-որ տուփեր են վերցրել։ Նա պնդեց նախաքննական ցուցմունքները՝ նշելով, որ իր նախաքննական ցուցմունքում ինչ նշել է ճիշտ է։

Ըստ դատախազության հաղորդագրության` նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ բազմաթիվ անձինք նշված գործով ներգրավվել են որպես մեղադրյալ: «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակիցների կողմից գույք ոչնչացնելու, վնասելու, անձանց նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի, ուրիշի գույքի և փաստաթղթերի բացահայտ հափշտակությունների վերաբերյալ:

Այսօր քննվող գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել Անրրի Սեդոյանը, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին մասնակցել է ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաև՝ նախնական համաձայնության գալով Կարեն Մարությանի հետ, ապօրինի մուտք գործելով ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներ՝ կատարել է խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:

Անրրի Սեդոյանը դատարանում հայտարարեց, թե վկան սուտ մատնություն է անում։ 

Վերջինիս հետ մեղադրյալի աթոռին է հայտնվել նաև Կարեն Մարությանը, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին մասնակցել է ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաև՝ նախնական համաձայնության գալով Անրրի Սեդոյանի հետ, ապօրինի մուտք գործելով ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներ՝ կատարել է խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:

Հիշեցնենք, որ ըստ Դատախազության հաղորդագրության՝ 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված Արցախյան երկրորդ պատերազմի հրադադար հաստատելու մասին հայտարարության հրապարակումից հետո ՀՀ ԱԺ, Կառավարության շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել և իրականացվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ: Դրանց ժամանակ մասնակիցների կողմից հնչել են ինչպես իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու, այնպես էլ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր: 

Միջադեպի առթիվ 54 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից 44-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան: Դրանցից 21-ը բավարարվել է, այդ թվում 3-ը՝ հետախուզվող մեղադրյալների նկատմամբ, 22-ը՝ մերժվել, 1-ը հետ է վերցվել դատախազի կողմից: