Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրավապահ մարմինները շարունակում են վեր հանել վերջին օրերին Ասկերանի շրջանի համայնքների ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքները

Իրավապահ մարմինները շարունակում են վեր հանել վերջին օրերին Ասկերանի շրջանի համայնքների ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքները
Իրավունք
15:51, 12 март 2022
Ինչպես արդեն հաղորդվել էր, վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ. տեղեկացնում են ԱՀ դատախազությունից:

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը: Ապացույցների հավաքագրման ընթացքում հերթական դեպքն արձանագրվել է Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում, 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս: