Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավորը նիստը ընդհատում է, հայհոյում է կողմին և հետո նիստը շարունակում է, եղել է նման բան․ Վլադիմիր Վարդանյան

Դատավորը նիստը ընդհատում է, հայհոյում է կողմին և հետո նիստը շարունակում է, եղել է նման բան․ Վլադիմիր Վարդանյան
Իրավունք
13:41, 19 март 2021
Այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ն գումարել է արտահերթ նիստ՝ «ՀՀ Դատական օրենսգիրք»  սահմանադրական օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու հարցով։ Նախագիծը չի քննարկվել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։
Օրենսդրական փաթեթով նախատեսված դրույթներից մեկն այն է, որ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք կարողանան դիմել ԲԴԽ՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով, եթե առկա են դատավորի կողմից կարգապահության խախտման դեպքեր։
Անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց՝ նախագծի զեկուցող Վլադիմիր Վարդանյանին՝ «Արդյո՞ք չափելի են էական կարգապահական խախտման դեպքերը»։
Ի պատասխան այս հարցի «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց․ «Էական կարգապահական խախատման դեպքերը չափելի են, որովհետև դրանք սահմանաված են դատական օրենսգրքով։ Օրինակ դատավորը նիստը ընդհատում է, հայհոյում է կողմին և հետո նիստը շարունակում է , դասական դեպք է, եղել է նման բան։ Արդյոք անձը չպե՞տք է ունենա անմիջական իրավունք դիմի հենց ԲԴԽ, այլ ոչ թե դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի կարգապահական հարցերի հանձնաժողովին, նրանք էլ ասեն՝ մարդը ջղայնացած է եղել, կամ էլ Արդարադատության նախարարություն, որն էլ ծանրաբեռնվածության պատճառով չկարողանա դա ներկայացնել, և արդյուքնում այդ դժգոհությունը տեղափոխվի ԱԺ, որ ոչինչ չի փոխվել, չեն կարողանում ոչինչ անել»,-պատասխանեց պատգամավորն ու ընդգծեց, որ սա նոնսենս է, երբ սահմանադրությամբ նախատեսված մարմին քաղաքացին չի կարող դիմել։