Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետությունից մոտ կես մլրդ դրամ հափշտակության մեղադրանքով Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը․ ուղիղ

Պետությունից մոտ կես մլրդ դրամ հափշտակության մեղադրանքով Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը․ ուղիղ
Իրավունք
15:03, 24 март 2022
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվում է պետությունից մոտ կես մլրդ դրամ հափշտակության մեղադրանքով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատավարությունը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ Դատավոր Միսկարյանն այսօր ընթերցեց գործով ապացույցները։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել․ «Ամբողջովին մեղադրանքը կեղծ է։ Քաղաքական պատվեր է իշխանության կողմից։ Ես մեղավոր չեմ»,- ասել է նա։ Գործով անցնող մեկ այլ մեղադրյալ Բարսեղ Բեգլարյանն էլ կարծում է, որ անմեղ է․ «Իհարկե մեղավոր չեմ ճանաչում, ես ընդհանրապես ոչ մեկին  չեմ դրդել և ընդհանրապես այդ գումարը, որը տրամադրվել է որպես սուբսիդավորում՝ «Ֆլեշ» ընկերությանը, դա հափշտակում համարել ուղղակի անիմաստ է և հնարավոր չի»,-հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի, մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: