Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը Օնիկ Գասպարյանից ոչ մի դիմում չի ստացել․ Արևիկ Խաչատրյան

Դատախազությունը Օնիկ Գասպարյանից ոչ մի դիմում չի ստացել․ Արևիկ Խաչատրյան
Իրավունք
20:46, 22 март 2021
ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանից ոչ մի դիմում չի ստացել: Այս մասին   Իրավաբան․net-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նշենք, որ շրջանառվում էին լուրեր, թե Օնիկ Գասպարյանը դատախազություն պետք է ներկայացներ հանցագործության մասին հաղորդում:
ԶԼՄ-ներում շրջանառվում է նաև դատախազին ներկայացված դիմումի տեքստը:

Ավելի վաղ, Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն: