Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաստաբան Արամ Վարդևանյանը խախտել է քրեական դատավարական օրենսգրքի պահանջը, ինչը ենթակա է կարգապահական պատասխանատվության. դատախազ

Փաստաբան Արամ Վարդևանյանը խախտել է քրեական դատավարական օրենսգրքի պահանջը, ինչը ենթակա է կարգապահական պատասխանատվության. դատախազ
Իրավունք
14:14, 02 апрель 2021
Այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստն է: Դատավոր Աննա Դանիբեկյանը ինչպես Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից, այնպես էլ դատախազներից բացատրություն պահանջեց. Փաստաբաններից` այն բանի համար թե ինչու լքեցին նիստերի դահլիճը մարտի 26-ի նիստի ժամանակ, իսկ դատախազներից` դատական նիստին չներկայանալու համար:

Մեղադրող դատախազներն անդրադառնալով իրենց կողմից դատարան չներկայանալու հանգամանքին` շեշտեցին, որ նախապես տեղեկացրել էին, որ ծավալուն միջնորդություն են նախապատրաստում, որի համար ողջամիտ ժամկետ էր պահանջվում:

Դատախազը մեկնաբանելով նաև պաշտպանների վարքագիծը` նիստերի դահլիճն առանց նախագահողի թույլտվությամբ լքելը` հիշատակեց, որ օրենքով արգելվում է առանց նախագահողի թույլտվության փաստաբանը լքի նիստերի դահլիճը. “Օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից”,-հավելեց դատախազն՝ անդրադառնալով Արամ Վարդևանյանի` այն խոսքին, թե օրենքով արգելված չէր իր քայլը:

Դատախազները դատարանից պահանջեցին կարգապահական պատասխանատվության ենթարկել փաստաբանին և նշեցին, որ իրենք ինչպես նշել էին իրենց դիմումում`այսօր ներկայացել են պատրաստ միջնորդությամբ:
 
Հիշեցնենք, որ ՍԴ հակասահամանադրական է ճանաչել ՔՕ 300.1 հոդվածը և ըստ փաստաբանների քրեական գործը ենթակա է կարճման: