Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հադրութի Մեծ Թաղեր համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Հադրութի Մեծ Թաղեր համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
Իրավունք
17:33, 09 сентябрь 2022
Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2022 թ. օգոստոսի 1-ի մեղադրական դատավճռով Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կատարելու եղանակով համայնքին 1.933.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:Այս մասին տեղեկացնում են Արցախի դատախազությունից:

Հաշվի առնելով ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնված լինելը, ինչպես նաև ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ դատարանը նրան ենթարկել է 540.000 դրամի չափով տուգանքի: