Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ N զորամասի տարածք ապօրինի մուտք գործելու և խուլիգանություն կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

ՊՆ N զորամասի տարածք ապօրինի մուտք գործելու և խուլիգանություն կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Իրավունք
18:37, 18 сентябрь 2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, համաձայն որի՝ 2022թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչն ապօրինի մուտք է գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, այնուհետև հսկիչ անցագրային կետի մոտակայքում հայհոյանքներ է հնչեցրել՝ ուղղված հիշյալ զորամասի անձնակազմին ու բանակին:
 
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 1-ին մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով: Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է:
 
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զորամաս ապօրինի մուտք գործելու, խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Կատարվում է նախաքննություն:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: