Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազության առաջ ոստիկանին հարվածած Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց․ դատավորը Տիգրան Սահակյանն էր

Դատախազության առաջ ոստիկանին հարվածած Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց․ դատավորը Տիգրան Սահակյանն էր
Իրավունք
13:34, 25 май 2021
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը։ Դատախազության առաջ ոստիկանին հարվածած Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց։ Կեցցե դատարանը»,-գրել է նա։ 

Նշենք, որ ապրիլի 22-ին մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա էին իրականացրել դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված անձանց։ Ընթացքում ակցիայի մասնակիցները հավկիթներ էին նետել դատախազության շենքի ուղղությամբ,բախումներ էին տեղի ունեցել մասնակիցների և ոստիկանների միջև, ոստիկաններից մեկը վնասվածք էր ստացել։