Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես նրան վռնդել եմ արվամոլության համար, իր աշխատասենյակում․ Վլադիմիր Գասպարյանը դատարանում հայտարարություն արեց Վարդան Ղուկասյանի (Դոգ) մասին․ Iravaban.net

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մարտի 28-ին, շարունակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով դատաքննությունը։

Iravaban.net-ը հայտնում է, որ այսօր դատարանում հրապարակվեցին ամբաստանյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությունները։ Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանի եզրակացության հրապարակումից հետո Վլադիմիր Գասպարյանին խնդրեց ներկայացնել իր դիրքորոշումը դրա վերաբերյալ։

Նախկին ոստիկանապետը հայտարարեց, որ ընդհանրապես չի ընդունում ներկայացված մեղադրանքը։

«Մի կերպար կա, որը նստած է ԱՄՆ-ում, վարկաբեկում է բոլորին այս երկրում։ Դա Վարդան Ղուկասյան երևույթն է, որը նախկինում եղել է մեր աշխատողը։ Ես նրան վռնդել եմ արվամոլության համար, իր աշխատասենյակում։ Նրա արած հայտարարությունների քողի վրա հարուցվել է այս քրեական գործը»,-նշեց Գասպարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։