Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թբիլիսյան խճուղում կգործի 3-րդ երթևեկելի գոտին

Թբիլիսյան խճուղում կգործի 3-րդ երթևեկելի գոտին
Իրավունք
21:09, 17 июнь 2021
Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թվականի հունիսի 17-ից Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Թբիլիսյան խճուղու անցուղի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխության մասին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փոփոխության արդյունքում Թբիլիսյան խճուղու վրա հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Թբիլիսյան խճուղու անցուղի ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին: