Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել

«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել
Իրավունք
21:07, 20 июнь 2021
«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել հետևյալ դեպքերով`

34/08 տեղամասում Գորիսի քաղաքապետի վարորդը տեղամասում հայհոյանքներով ու խուլիգանությանը բնորոշ այլ արարքներով ուղղորդել է ընտրողներին։

9/31 տեղամասում ողջ օրվա ընթացքումացքում խաթարվել է քվեարկության գաղտնիությունը։ «Հայաստան» և «Պատիվ Ունեմ» դաշինքների վստահված անձինք այնպես են կագնում, որ կարողանան տեսնեն ընտրողի քվեարկությունը։

10/32 տեղամասի մոտ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ընտրակաշառք էին բաժանում։ Այդ անձանց իրավապահները այս պահին բերման են ենթարկում։

9/21 տեղամասում հանձնաժողովի նախագահն անգործություն է կատարել, ինչի արդյունքում խաթարվել է պրոցեսի օրինականությունը։

8/36, 10/03, 23/54 և 34/08 տեղամասերում ընտրողներին պարբերաբար չեն տվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեաթերթիկը։

Գյումրիում երկու ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների կեղծման նախապատրաստման մասին (տեղամասերի համարները տվել ենք իրավապահներին)։