Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետ Փաշինյանը ծառայողական քննություն է նշանակել Աբու Դաբիում տեղի ունեցած IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի դատարկ տաղավարներով ներկայանալու միջադեպի կապակցությամբ

Վարչապետ Փաշինյանը ծառայողական քննություն է նշանակել Աբու Դաբիում տեղի ունեցած IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի դատարկ տաղավարներով ներկայանալու միջադեպի կապակցությամբ
Պաշտոնական
11:46, 25 февраль 2021
Այսօր կառավարության հերթական նիստին վարչապետ Փաշինյանը անդրադարձավ իր կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի 8-րդ կետին, այն է՝ զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ։ Նա նշեց, որ բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել այս կետի մասով և նախատեսվում է ստորագրել որոշում աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ, որը կիրականացնի զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզի ժամանակացույցի ձևավորումը։

Փաշինյանն ընդգծեց, որ այս գործընթացում նախատեսվում է էլ ավելի խորացնել համագործակցությունը՝ ՀՀ թիվ մեկ անվտանգային դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ, և հույս հայտնեց որ մինչև ճանապարհային քարտեզի ամփոփման ամսաթիվը, մենք այս հայեցակարգային աշխատանքի առնվազն մեծ մասը, եթե ոչ ամբողջությամբ, արդեն իրականություն կդարձնենք, և գորնականում կսկսվեն ձեռք բերված պայմանավորվածությունների ու որոշումների իրականացումը։

Փաշինյանը նաև անդրադարձավ փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում տեղի ունեցած IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի դատարկ տաղավարներով ներկայանալու միջադեպին, և նշեց, որ այդ կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակել, և այդ քննության արդյունքներով՝ պատասխանատվության կենթարկվեն մարդիկ, եթե, իհարկե, պարզվի, որ պաշտոնյաները որևէ անելիքի մեջ թերացել են։