Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ընդունել է Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ընդունել է Սերգեյ Կոպիրկինին
Պաշտոնական
16:55, 01 октябрь 2021
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Քննարկվել է միջխորհրդարանական համագորածակցության լայն շրջանակը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով ռուսական կողմի ցուցաբերած աջակցության համար, բարձրաձայնել է 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների հրատապ կարգավորման հարցը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի ռազմագերիներին եւ պահվող այլ անձանց՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

Դեսպանն իր հերթին նշել է, որ խնդիրը ՌԴ իշխանությունների ուշադրության կենտրոնում է: