Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» հիմնադրամի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը 11անդամ կունենա, նախագահն Արծվիկ Մինասյանն է

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ-ի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ-ի որոշման նախագիծը քվեարկության դրվելուց առաջ վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ 

Նա նշեց, որ շատ կարևոր է խորհրդարանական վերահսկողության գործիքների կիրառումը, չափազանց կարևոր և գնահատելի է քննիչ հանձնաժողովների ձևավորումը։

«Այս հանձնաժողովը, ըստ էության, ստեղծվում է ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի հիման վրա, այն հարցերը, որոնք բարձրացված են քննիչ հանձնաժողովի առարկայական իրավազորության տիրույթում համապատասխանում են ԱԺ-ի իրավասություններին։ Հարցը, որը ցանկանում են քննարկել վերաբերում է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցին և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու այս որոշմանը»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Դրանից հետո հարցը դրվեց քվեարկության և 83 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց։