Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել

Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել
Պաշտոնական
16:41, 09 ноябрь 2021
Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սիրելի մասիսցիներ, քաղաքապետարանի և քաղաքապետարանի  ենթակայությամբ գործող կառույցների հարգելի աշխատակիցներ,

Տեղեկացնում եմ , որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:

2016 թվականի դեկտեմբեր ամսից զբաղեցրել եմ Մասիսի  փոխքաղաքապետի պաշտոնը և այն հնարավորինս ծառայացրել  իմ սիրելի  քաղաքի  և  նրա բնակիչների խնդիրների լուծմանը: 

Թե որքանով եմ կարողացել հաջողել ՝ գնահատականը կտա մասիսցին:

Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում  Մասիս քաղաքում իրականացվել են սոցիալական և տնտեսական բազում աշխատանքներ՝ փողոցային լուսավորության ցանցի արդիականացում  և ընդլայնում, մանկապարտեզների հիմնանորոգում, խաղահրապարակների և մինի ֆուտբոլի դաշտերի կառուցում, զբոսայգու հիմնանորոգում, գազաֆիկացում և  այլ ծրագրեր… 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել  համայնքային ծառայության աշխատակիցներին, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցներին և Մասիս քաղաքի բնակիչներին  համատեղ , արդյունավետ և սրտացավ աշխատանքի համար՝ ի բարօրություն Մասիս քաղաքի և մասիսցու:

Կհանդիպենք  առաջիկայում՝ նոր ծրագրերով և  անելիքներով...

Շնորհակալությամբ՝ Նորայր Հակոբյան