Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանե Թանդիլյանի հետ այցելել ենք Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն. Մեսրոպ Առաքելյան

Մանե Թանդիլյանի հետ այցելել ենք Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն. Մեսրոպ Առաքելյան
Պաշտոնական
17:11, 22 март 2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ այցելել ենք Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն՝ ծանոթանալու հաստատության գործունեությանն ու իրականացվող աշխատանքներին: Քննարկել ենք որակյալ ծառայությունների ապահովմանը, աջակցող միջոցների որակական ցուցանիշների բարելավմանն ու արտադրական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված համատեղ անելիքները։ Կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ՝ շրջել ենք պրոթեզարանի բաժիններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։ Վերահաստատել ենք՝ պրոթեզավորման գործընթացի միջազգային չափորոշիչներին համապատասխան կազմակերպումը, դրա անհրաժեշտությունն ունեցող քաղաքացիներին ֆունկցիոնալ պրոթեզների տրամադրումը մեր գերատեսչությունների առաջնահերթություններից են»։