Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղարշակ Հարությունյանը և Կազբեկ Տայսաևը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Վաղարշակ Հարությունյանը և Կազբեկ Տայսաևը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Պաշտոնական
11:53, 14 апрель 2022
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ  Հարությունյանն ապրիլի 13-ին ՌԴ Պետական դումայում հանդիպել է ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի հետ։

Հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն ուղղված շարունակական աշխատանքների իրականացման կարևորությունը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել առաջիկայում Երևանում կայանալիք ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին ռուսաստանյան կողմի մասնակցությանը, ինչպես նաև ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումների  ծրագրում խորհրդարանական շրջանակների ներգրավվածությանը։