Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԶՈՒ-ն չի գնդակոծել ադրբեջանական դիրքերը. ՊՆ

ՀՀ ԶՈՒ-ն չի գնդակոծել ադրբեջանական դիրքերը. ՊՆ
Պաշտոնական
11:00, 18 май 2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, ապատեղեկատվություն է:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: