Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկել են այն խնդիրների շտկումները, որոնք կարող են առաջանալ 25-օրյա հավաքների ընթացքում. Անդրանիկ Քոչարյանը այցելել է ՀՀ ԶՈւ N զորամաս

Քննարկել են այն խնդիրների շտկումները, որոնք կարող են առաջանալ 25-օրյա հավաքների ընթացքում. Անդրանիկ Քոչարյանը այցելել է ՀՀ ԶՈւ N զորամաս
Պաշտոնական
19:08, 05 ноябрь 2022
Սույն թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՀՀ ՊՆ ՌՈ պետ` գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի հետ այցելել է ՀՀ ԶՈւ N զորամաս` ծանոթանալու ոսումնավարժական հավաքներին և դրանում մասնակցություն ունեցող զինծառայողների հետ:

Այցի ընթացքում զորամասի հրամանատար` գնդապետ Դ. Ալեքսանյանի և զորամասի բարձր հրամանատարական կազմի հետ ներկա են գտնվել ՄՈԲ-ի հատուկ ուսումնական վարժանքներին, քննարկել են ուսումնական վարժանանքներին, ՄՈԲ-ին վերաբերող խնդիրները և դրանց լուծման համապատասխան քայլերը: Ծրագրերի մեջ ներգրավված մոբիլիզացիոն սպաների հետ քննարկել են նաև այն խնդիրների շտկումները, որոնք կարող են առաջանալ քսանհինգօրյա հավաքների ընթացքում: