Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանը «Ռասմուսեն Գլոբալ»-ի տնօրեն Անդրես Ֆոգ Ռասմուսենի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակն ու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր

Արմեն Գրիգորյանը «Ռասմուսեն Գլոբալ»-ի տնօրեն Անդրես Ֆոգ Ռասմուսենի հետ  քննարկել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակն ու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր
Պաշտոնական
16:43, 13 март 2023
Մարտի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Անդրես Ֆոգ Ռասմուսենին:

Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և կարևորել է անվտանգության ապահովման գործում ՀՀ-ի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամին:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը։